News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կենտրոնում արդեն ավարտվել են 37 շենքերի 79 մուտքերի և շքամուտքերի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքներն իրականացվել են բոլոր հարկաբաժիններում:

Նորերով են փոխարինվել հին պատուհանները, ներկվել և բարեկարգվել են աստիճանավանդակները, բազրիքները, պատերն ու առաստաղները:

Բազմաբնակարան մի շարք շենքերում այս պահին ևս իրականացվում են մուտքերի վերանորգման աշխատանքներ:

Քաղաքային հարմարավետ պայամանների ստեղծմանն ու պահպանմանն ուղղված գործընթացը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ