News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար աշխատանքի մեջ չկան կուսակցություններ, կա լավ մասնագետ եւ վատ մասնագետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով պնդմանը, թե քաղաքապետարանում ավելի շատ բարձրանում են քաղաքական ուժերի ներկայացուցիչների աշխատավարձը:

«Երեւանի 4 տեղակալներն անկուսակցական են, վարչության պետերի 99 տոկոսն անկուսակցական է, վարչական շրջանների ղեկավարների մոտ 80 տոկոսը եւս անկուսակցական է:

Այսինքն այն պնդումները, թե քաղաքական դեմքերին են պարգեւավճար տալիս կամ աշխատավարձ բարձրացնում, դա բացարձակ Երեւանի քաղաքապետարանի մասին չէ: Համենայնդեպս, իմ օրոք»,-հայտարարեց Մարությանը:

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր որոշում կայացրեց, որով քաղաքապետարանի ավելի քան 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են 30-100 եւ ավելի տոկոսով:

Տպել
Ամենաշատ