News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասի ստորգետնյա թունելների տաքսու վարորդներին արգելել են հիշատակել Իլոն Մասկին, հաղորդում է TechCrunch-ը: Նրանց Մասկի մասին ցուցումներ են տվել:

«Հարցերի այդ կատեգորիան չափազանց տարածված եւ դելիկատ է: Փորձեք կրճատել զրույցը: Եթե ուղեւորները շարունակում են թեման, հարգալից ասեք. «Կներեք, սակայն ես իրականում դա չեմ կարող քննարկել», եւ փոխեք թեման»,-ասվում է ցուցումներում:

Աշխատակիցներին խնդրել են նաեւ ուղիղ պատասխանել հարցին, թե որքան երկար են աշխատում ընկերությունում եւ չծավալել վթարների թեման:

Ցուցումները ստեղծել են Մասկին պատկանողT he Boring Company ընկերությունում: «Ձեր նպատակը ուղեւորներին անվտանգ տեղ հասցնելն է: Փորձեք նվազագույնի հասցնել զրույցներն ու կենտրոնանալ վարելու վրա»,-ասվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ