News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախարարի պաշտոնակատար. ՀՀ ԳԱԱ ՕԴՔ-ի ապագան չի կարող սպառնալիքի տակ լինել

Հարգելի գործընկերներ, մենք կարող ենք քննարկել ցանկացած հարց, սակայն միայն նրանք, որոնք մտնում են մեր լիազորությունների մեջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության դեմ ցուցարարներից մեկի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով ԳԱԱ ՕԴՔ-ի տարածքում բնակելի էլիտար շենք կառուցելու իշխանության որոշումը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են ցանկացած ձեւաչափով քննարկման:

«Տվյալ ինստիտուտի ապագան չի   կարող սպառնալիքի տակ լինել: Ես ակադեմիակակն ոլորտի ներկայացուցիչ եմ եւ հայտարարում եմ, որ ինստիտուտի ապագան չի կարելի կապել ոչ պրոֆեսիոնալ գործունեության հետ: Հանգիստ եղեք: Ինստիտուտը ինչպես աշխատում էր, այնպես էլ շարունակում է աշխատել: Եվ կաշխատի ավելի լավ»,-ասաց Դումանյանը ցուցարար գիտնականներին:

Նա վստահեցրեց, որ միշտ պատրաստ է քննարկել հասարակությանը հուզող հարցերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ