News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Դուք ասում եք, այս որոշումով բյուջեի վրա ծախս չի ավելանում, որքանով ես հաշվեցի, 166 մլն  դրամով Երեւանի բյուջեում աշխատավարձի ֆոնդն ավելանում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը:

«Դուք ասում եք, որ պարգեւվճարի ֆոնդից եք գումար հատկացնում, բայց եկեք ճիշտ հասկանանք. Եթե դուք վաղը պարգեւավճարի ֆոնդը ավելացնեք, էդ դեպքում ո՞նց եղավ, որ բյուջեի վրա հավելյալ ծախս չի լինում: Այսինքն մեկը մյուսի հետ չպետք է խառնեք: Դուք վաղը կարող եք պարգեւավճարի ֆոնդը թողնեք նույնը, ոնց որ էսօր է: Լավ էլ բյուջեի վրա ծախս է ավելանում»,-ասաց նա:

Նշենք, որ ավագանին այսօր 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով որոշում կայացրեց, որով քաղաքապետարանի աշխտակիցների աշխատավարձը բարձրանում է 30-100 տոկոսով:

Տպել
Ամենաշատ