News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինչու քաղաքապետաարանի աշխատկիցների աշխատավարձերի բարձրացման նախագիծը Երեւանի ավագանին քննարկում է արտահերթ նիստով, այն էլ արձակուրդի շրջանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Այսօր, երբ բոլորի հայացքն ուղղված է դեպի սահման, նման օրակարգ բարձրացնելը տարակուսելի է: Այդ հրատապությունը դուք պարզաբանելու կարիք ունեք, ինչու հենց հիմա: Ես ուղիղ եմ հարցս տալու. կարո՞ղ է սեպտեմբերին օրինակ, վարչատարածքային փոփոխության միջոցով ավագանին լուծարելու  ծրագիր կա եւ այս հարցն էլ պետք է ընդունել, նոր դա անել: Ինձ բազմաթիվ քաղաքացիներ այդ հարցն են տալիս՝ կարո՞ղ է ուզում են ձեզ ցրել»,-ասաց նա:

Ի պատասխան, որոշման նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանն ասաց. «Ցրելու հարցը թույլ տվեք չմեկնաբանել, որովհետեւ այս նախագիծը դրա հետ ոչ մի կապ չունի: Մենք այս որոշմամբ չենք ավելացնում բյուջեն, պարզապես, տեղի է ունենում բյուջեի վերաբաշխում, որը իրենից աշխատավարձի բաղադրիչի բարձրացում է նախատեսում: Քանի որ հասարակության ականջի համար հաճելի չէ պարգեւավճար բառը, մենք տեղաբաշխում ենք եւ սարքում ենք հիմնական աշխատավարձի գործոն, որովհետեւ դա համայնքային աշխատողների աշխատավարձի մասն է: Այսինքն մենք չենք ուռճացնում բյուջեն»:

Տպել
Ամենաշատ