News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին հուլիսի 27-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված և օգտագործած կաթուցիչ:

Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա էր:

Սրանով, սակայն, ոստիկանները չբավարարվեցին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նրանց հաջողվեց պարզել, թե ով էր երիտասարդին իրացրել թմրանյութը: Ժամեր անց նրանք մեկնեցին Էջմիածնի Զվարթնոց թաղամաս` բերման ենթարկելու իրացնողին: 40-ամյա տղամարդու տան բակում իրավապահները նկատեցին կանեփանման թփեր, նաև հայտնաբերվեց մոտ 100 գրամ կանեփանման չորացված զանգված:

Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկված տղամարդը խոստովանեց, որ 18-ամյա ոսկեհատցուն ինքն էր իրացրել թմրանյութը:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ