News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի համայնքային աշխատակիցների աշխատավարձն անհամաչափ է բարձրացել. ամենաշատ ավելացել է 2.29 անգամ, իսկ ամենացածր գործակիցը 1,28 է: Ընդ որում, ամենացածր գործակցով աշխատավարձն ավելացել է ամենացածր աշխատավարձ ստացողը, իսկ ամենաբարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձը ամենաշատն է բարձրացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը:

«Այստեղ խոսվեց սոցիալական արդարության մասին: Ճիշտ չէր լինի՞ արդյոք, որ մեկ միասնական գործակից կիրառվեր եւ բոլորի աշխատավարձը այդ գործակցի համաձայն ավելացվեր: Դա կլիներ շատ արդարացի: Եթե նախկինում քաղաքապետի աշխատավարձը գլխավոր մասնագետի աշխատավարձից ավել է եղել 2,55 անգամ, ապա այժմյան նախագծով 4,56 անգամ է ավել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ