Փարիզի ոստիկանությունը փնտրում է Chaumet բուտիկում 2 մլն եվրո արժողությամբ զարդեր եւ թանկարժեք քարեր գողացած անձին, հաղորդում է BBC-ը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նա սպառնացել է պայթեցնել խանութը:
Խանութը գնտվում է Ելիսեյան դաշտերից ոչ հեռու գտնվող շրջանում:
Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են տղամարդուն, ով մտնում է խանութ մոխրագույն կոստյումով եւ դիմակով: