News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Անտառային հրդեհները Թուրքիայում ազգային աղետ են, Twitter-ում գրել է հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը:

«Մեր բոլոր ստորաբաժանումները համակարգված եւ ինտենսիվ կերպով պայքար են մղում դրանց դեմ (անտառային հրդեհների՝ խմբ.): Դատախազությունը բազմակողմանի ուսումնասիրում է հրդեհների պատճառները: Աշխատանքը անխոնջ կերպով կշարունակվի»,- հավելել է քաղաքական գործիչը:

Այժմ, ըստ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի, քսան հրդեհների հետեւանքով յոթ նահանգ է տուժել՝ Ադանան, Անթալիա, Կայսերին, Քյութահյան, Մերսինը, Մուղլան, Օսմանիեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարմանը մասնակցում է երեք ինքնաթիռ, 38 ուղղաթիռ, 680 հրշեջ մեքենա եւ շուրջ չորս հազար մարդ: Վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի 17 նահանգներում տեղի է ունեցել ընդհանուր 58 անտառային հրդեհ, որոնցից 38-ը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել: Նախարարի խոսքով՝ վնասվել է վեց հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող եւ 500 հեկտար ջերմոց, հրդեհը ոչնչացրել է տասնյակ տներ:

Նախօրեին Անթալիայի նահանգի իշխանությունները հայտնել էին Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհի մասին: Ուժեղ քամիների եւ տաք եղանակի պատճառով բոցն արագորեն տարածվել է մեծ տարածքի վրա: Հինգշաբթի տարերքը հսկողության տակ է առնվել:

Զոհվել է երեք մարդ, տուժել՝ 122 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ