News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ՊՆ ղեկավար Բենի Հանցը Փարիզին վստահեցրել է, որ լրտեսական ծրագրային ապահովումը չի օգտագործվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսը կոտրելու համար:

Փարիզ այցի ժամանակ Հանցը հանդիպել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորենս Պառլիի հետ՝ վստահեցնելով, որ NSO տեխնոլոգիան չի կիրառվել Մակրոնի կամ այլ պաշտոնյաների հեռախոսները կոտրելու համար, հաղորդում է Channel 13-ը:

«Իսրայելը լուրջ է վերաբերվում մեղադրանքներին»,-ասել է Հանցը:

Նա նաեւ տեղեկացրել է Պառլիին, որ պաշտոնյաներն այցելել են NSO գրասենյակ, եւ մեղադրանքները հետաքննվում են:

Պառլին նշել է, որ Ֆրանսիան բացատրությունների է սպասում, որոնցից կախված են երկու երկրների փոխադարձ հարգանքն ու վստահությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ