News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել նահանգների կառավարություններին եւ իշխանության տեղական մարմիններին մասնավոր անձանց առաջարկել 100 դոլար վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստումը խթանելու համար։

Վճարում կատարել կառաջարկվի վերջերս պատվաստված ամերիկացիներին, որպեսզի ապահովվի «լրացուցիչ խթան պատվաստման ցուցանիշների բարձրացման, մարդկանց պաշտպանության եւ կյանքի փրկության համար»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարությունում։

«Գանձապետարանը պատրաստ է տեխնիկական օգնություն ցուցաբերել նահանգների կառավարություններին եւ տեղական իշխանություններին, որպեսզի կարողանան արդյունավետորեն օգտագործել միջոցները իրենց համայնքներում պատվաստման աջակցությանն աջակցելու համար»։

Բայդենը պաշտոնապես հայտարարել է խթանման նոր պլանի մասին Սպիտակ տանը կորոնավիրուսի վերաբերյալ իր ելույթի ժամանակ։ «Ես գիտեմ, որ արդեն պատվաստված մարդկանց պատվաստման համար վճարելը կարող է անարդար թվալ իրենց հանդեպ, բայց ահա թե բանն ինչ է. եթե խթաններն օգնեն մեզ հաղթել այդ վիրուսին, ես կարծում եմ, որ մենք պետք է դրանք օգտագործենք»,- ասել է Բայդենը։ «Մենք բոլորս կշահենք, եթե կարողանանք պատվաստել ավելի շատ մարդկանց»։

Կորոնավիրուսի դեմ 1,9 տրլն դոլարի օգնության մասին օրենքը, որը Բայդենը ստորագրել է մարտին, ներառում է 350 մլրդ դոլարի ֆինանսավորում պետական, տարածքային եւ տեղական մարմիններին օգնության ցուցաբերման համար կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։

ԱՄՆ մեծահասակ բնակչության մոտ 70 տոկոսը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժին, բայց վերջին շաբաթներին պատվաստման մակարդակը կայունացել է, իսկ երկրի որոշ շրջաններում պատվաստված մարդկանց տոկոսը մնում է ցածր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ