News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն վերականգնել է կարեւոր պակտը, որը կարգավորում է ԱՄՆ զորքերի ներկայությունը Ֆիլիպիններում՝ չեղարկելով այն որոշումը, որը աճող անհանգստություն էր առաջացնում Վաշինգտոնում եւ Մանիլայում, տեղեկացնում է Reuters-ը։

Համաձայնագիրը (VFA) նախատեսում է հազար ամերիկացի զինծառայողների ռոտացիան Ֆիլիպիններում եւ Ֆիլիպիններից՝ զորավարժությունների անցկացման համար։

Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենցան ասել է, որ համոզված չէ, թե ինչու է Դուտերտեն փոխել կարծիքը, նա որոշումն ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ Մանիլայում հանդիպումից հետո։

«Դա մեզ վստահություն է հաղորդում ապագայում, մենք կարող ենք իրականացնել երկարաժամկետ պլանավորում եւ կատարել տարբեր զորավարժություններ»,- ասել է Օսթինը ֆիլիպինցի պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում։

Ֆիլիպինները ԱՄՆ դաշնակիցն է պայմանագրի գծով, եւ մի քանի ռազմական համաձայնագրեր կախված են VFA-ից։

Դուտերտեն խոստացել էր լուծարել պայմանագիրն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մերժեցին նախագահի դաշնակից ֆիլիպինցի սենատորին վիզա տալ։

Միացյալ Նահանգների համար զորքերի ռոտացիայի հնարավորությունը կարեւոր է ոչ միայն Ֆիլիպինների պաշտպանության համար, այլեւ ռազմավարական առումով, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանում Չինաստանին դիմակայելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ