News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սուտ, եսասիրություն, մեծամտություն եւ ինքնախաբեություն. ամերիկացի փորձագետները նշել են Աֆղանստանի երկու տասնամյակ տեւած պատերազմում ԱՄՆ զորքերի անհաջողությունների պատճառները, տեղեկացնում է AFP-ն։

Աֆղանստանում գործողություններին հետեւող ԱՄՆ պաշտոնական դիտորդական մարմինը նշել է, որ դեռեւս շատ վաղ է պատերազմը լիակատար ձախողված համարել, որովհետեւ կառավարությունը դեռ մի փոքր շանս ունի հաղթելու «Թալիբանին»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ուժերը իրենցից հետո կոռումպացված եւ չմոտիվացված աֆղանական անվտանգային ուժեր են թողնում եւ կառավարություն, որը հեշտությամբ կարող է զիջել թալիբներին։

«Մեծ հարցն այն է, թե ինչու 20 տարի եւ ծախսված 86 մլրդ դոլարից հետո մենք տեսանք այսպիսի վատ արդյունքներ»,- ասել է Աֆղանստանի վերականգնման գծով հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոփկոն։ «Պատճառներից մեկը մեծամտությունն է, մենք կարծում էինք, թե կկարողանանք ինչ-որ կերպ վերցնել երկիրը, որը անապատ էր 2001թ., եւ այն վերածել փոքր Նորվեգիայի»։ «Երկրորդ պատճառը կեղծությունն է։ Մենք չափազանցում էինք, մեր գեներալները, մեր դեսպանները, մեր բոլոր պաշտոնական անձինք ստում էին Կոնգրեսին ու ամերիկյան ժողովրդին»։

Նա ասել է, որ ամերիկյան զինվորականները սեւեռված էին կարճաժամկետ ձեռքբերումների վրա եւ մշտապես փոխում էին իրենց նպատակները, որպեսզի ավելի լավ երեւան։ Վաշինգտոնը, նրա խոսքով, կարծում էր, թե «մենք կստեղծենք ուժեղ կենտրոնական կառավարություն»։ «Եվ դա սխալ էր... Եվ եթե դուք խոսեիք ինչ-որ փորձագետների հետ Աֆղանստանի գծով, նրանք կասեին, որ դա սխալ էր։ Խնդիրն այն է, որ մենք չենք լսել նրանցից ոչ մեկին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ