News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Տեխնոլոգիաները հաղթում են մեկ օր, մեկ շաբաթ եւ, թվում է, մեկ տարի»,- ասում են Futurum Research վերլուծաբանները տեխնոհսկաների եկամուտների աճի մասին՝ պայմանավորված թվային գովազդով, ամպային հաշվարկներով, խաղերով եւ սմարթֆոնների ու էլեկտրոնային կոմերցիայի օգտագործման արագ աճով։ «Տեխնոլոգիաների ուժը ակնհայտորեն կախված չէ Covid-ից»,- ավելացրել են նրանք։

Facebook, Apple, Microsoft եւ Alphabet  Google խոշոր ընկերությունները տեղեկացրել են բարձր եկամուտների մասին, չնայած այն բանին, որ բախվում են հակամենաշնորհային կարգավորողների մեծ ուշադրությանը տնտեսության առանցքային սեկտորներում աճող գերիշխանության պատճառով։

Amazon-ը հայտարարել է, որ շահույթը երկրորդ եռամսյակում բարձրացել է 48 տոկոսով անցած տարվա համեմատ՝ հասնելով 7,8 մլրդ դոլարի։

Ավելի վաղ այս շաբաթ Apple-ը հայտարարել էր, որ իր շահույթը հենց նոր ավարտված եռամսյակում գրեթե կրկնապատկվել է սպառողական ծախսերի բարելավման եւ «լավատեսության աճող զգացողության» ֆոնին՝ համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացման առումով։ Հասույթը iPhone-ի վաճառքից բարձրացել է մոտ 50 տոկոսով, եւ Apple-ը տեղեկացրել է իր ծառայությունների ավելացման մասին, ինչպիսին են թվային վճարումները, երաժշտությունը, հոսքային հեռուստատեսությունը եւ այլն։

Facebook-ը տեղեկացրել է, որ շահույթն ավելացել է կրկնակի՝ թվային գովազդի կտրուկ աճի շնորհիվ, բայց նախազգուշացրել է թարմացման աճի դանդաղման մասին առաջիկա ամիսներին, ինչը հանգեցրել է նրա բաժնետոմսերի գների անկման։

Alphabet ընկերությունը՝ Google-ի մայր ընկերությունը, տեղեկացրել է եռամսյակային շահույթի մասին, որն ավելացել է մոտ եռակի, քանի որ փողեր են ստացվել նրա որոնողական համակարգի եւ YouTube տեսապլատֆորմի գովազդից։ Alphabet-ի տվյալներով՝ գլոբալ պլատֆորմի հասույթը տեսանյութերի փոխանակման համար գերազանցել է 7 մլրդ դոլարը, ինչը 3,8 մլրդ-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից։

Տեխնիկական վերլուծաբան Ավի Գրիգարթը AFP-ին ասել է, որ հիբրիդային աշխատանքը, օնլայն զվարճանքները եւ ինտերնետ խանութները հիմա իրականություն են դարձել։ «Դրանք ընդհանուր միտումներ են, որոնք ուժեղացել են համավարակով պայմանավորված, բայց չեն վերանա»,- ավելացրել է նա։

Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Փիչաին կարծում է, որ երկարաժամկետ ներդրումները արհեստական ինտելեկտի համար եւ ամպային հաշվարկները նպաստում են ինտերնետ հսկայի արտադրողականության աճին։ Google-ի ամպային հաշվարկների բիզնեսը մրցակցում է Amazon եւ Microsoft հզոր ընկերությունների հետ՝ ստիպելով նրանց մրցակցել վիրտուալ տարածքի համար հրապուրիչ օնլայն աշխարհում։

Այս շաբաթ Microsoft-ը տեղեկացրել է շահույթի թռիչքի մասին՝ պահպանելով համավարակի ժամանակ ամպային հաշվարկների արագացված աճի ուժեղ լծակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ