Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի, հաղորդում AFP-ը:
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Կես տարի անց այն բանից հետո, երբ Ավստրալիան մեկուսացրեց իրեն աշխարհից, Մորիսոնը հրապարակեց մի շարք նպատակներ, որոնք , նրա խոսքով, կարող են ձեռքբերվել մինչեւ տարեվերջ:
2020 թվականի մարտին Ավստրալիան աննախադեպ քայլ է ձեռնարկել՝ գրեթե ամբողջությամբ փակելով երկիրը արտասահմանցի այցելուների համար:
Մորիսոնը նշելէ, որ պատվաստված բնակիչները ազատություններ կստանան ներքին սահմանափակումներից, եւ սահմանափակ թվով արտասահմանցի ուսանողներ եւ տնտեսական վիզաներ ունեցող անձինք կկարողանան մուտք գործել երկիր: