News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը. սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ անվտնգության սարքավորումներ են տեղադրվելու:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն, որի հետեւանքով փաստորեն պատգամավորների հետ լրագրողների շփումները նվազելու են, նա ասաց. «Բոլոր փոփոխությունների մասին կիմանաք շուտով: Օգոստոսի 2-ին աշխատելու եք այնպես, ինչպես աշխատել եք մինչ օրս»:

Հարցին, թե վախենո՞ւմ են լրագրողներից, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Ես նման եմ մի մարդու, ով վախենում է լրագրողների՞ց: Պատճառներն անվտանգային են: Խոսքը կոնկրետ լրագրողների մասին չէ: գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է: Նախ, մենք ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ: Բավականին վերջերս եւ անցյալում այդ նախադեպերը շատ են: Սկսած հոկտեմբերի 27-ից, ի դեպ, որի կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջացրած պատերազմով: Վերջերս դուք ականատես եղաք ԱԺ-ի դիմացի փողոցում  գնդակահարության տեսարանների: Եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ: Դուք այս ամենը չեք հիշատակում եւ զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, երբ ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր:

Լրագրողներն ունենալու են իրենց բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում եղել են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ