News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը


Երբ ես տեղեկություն ստացա, որ լրագրողների տեղաշարժը ԱԺ-ում սահմանափակվելու է, ուղարկել եմ գրություն եւ մինչ օրս պատասխան չունեմ. Թերեւս հիմնավորումներն են փնտրում, որպեսզի տրամաբանական հիմնավորում ներկայացնեն, թե ինչն է խնդիրը, որ լրագրողները  միջանցքում մոտենում են որեւէ պատգամավորի եւ հարց տալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Եթե մենք հանրային գործիչներ ենք, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորնե, ինչու ենք խուսափում լրագրողներից: Սա ինձ համար ամենաանընդունելի մոտեցումն է: Ես նաեւ իմ հարցաշարի մեջ գրել եմ, որ խորհրդարանի ձեւավորման օրվանից ավանդույթ կա, որի դրսեւորումն այն է, որ լրագրողները ազատ կարողանում են այս կառույցում շրջել եւ իրենց հարցերի պատասխանն տանալ պատգամավորներից, նաեւ կառավարության անդամներից: Սա միակ հնարավորությունն է լրագրողների համար ազատ տեղաշարժի եւ ազատ մեկնաբանություններ ստանալու: Ստացվում է, որդուք այսուհետ զրկված եք լինելու բացառիկ տեղեկություն ստանալու, բացառիկ կադրեր անելու հնարավորությունից:

Ես կարծում եմ՝ որեւէ երկրի օրինակ բերելն այստեղ ճիշտ չէ, ի վերջո մի բան էլ մենք պետք է մինչեւ վերջ անենք: Այսօր խոսում են անվտանգության մասին, եւ այս սարքերը, որ տեղադրված են դահլիճի մոտ, մի քիչ նսեմացուցիչ է: Մի հատ ստուգում են ԱԺ շենք մտնելիս, մի հատ դահլիճ մտնելիս, ինչի՞ց են վախենում, անհասկանալի է: Եթե կարող են աայսպիսի անվտանգություն ստեղծել լոկալ պայմաններում, ինչու է մեր սահմաններն անվտանգության առումով բաց»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նաեւ հարց բարձրացրեց. «Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ: Այսինքն նոր խմբակցությունների՞ց են վախենում: Կամ խորհրդարանում այդ ով է այդքան վտանգավոր, որ պետք է 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ: Այս խորհրդարանում եղել են անվտանգության միջոցառումներ, բայց մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարդիկ զենքեր տեղափոխեցին խորհրդարան: Այս ցուցադրական սարքերը, չեմ կարծում՝ որեւէ հարց պետք է լուծի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ