News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 28-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության, խարդախության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կերպով գազային զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաթղթեր  հափշտակելու, իրացնելու, վնասելու, կեղծելու և դրանց միջոցով խարդախություններ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը․ նրա գործողությունների արդյունքում տուժել է 26 անձ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2020թ․ մարտի 22-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցները մոտեցել են գողության համար հետախուզման մեջ գտնվող 28-ամյա տղամարդուն՝ խնդրելով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից իրեն ուղղված օրինական պահանջին և գիտակցելով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է փախուստի, որի ընթացքում իր մոտ ապօրինի կրվող գազային ատրճանակով կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են ոչ միայն հիշյալ դեպքի հանգամանքները, այլև իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։

Քննության ընթացքում պարզվել է, որ Երևանի 28-ամյա բնակիչը 2019-2020թթ․ ընթացքում մայրաքաղաքի Ավան թաղամասի տներից մեկի  դիմաց կայանված «Mersedec Benz» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, բջջային հեռախոս և փաստաթղթեր՝ ավտոմեքենայի տիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Հափշտակությունը կատարելուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, գողացված անձնագիրն ապօրինի իրացնելով, վարկ ստանալու նպատակով, մի շարք բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.445.500 ՀՀ դրամ գումար։

2019 թվականի ապրիլ ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում գործող խաղասրահի պատուհանը և գողացել  խոշոր չափերի՝ 1.930.000 ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, 2019 թ․ մայիս ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևանում գործող դեղատան պատուհանը և այնտեղից գաղտնի հափշտակել 6,152,201 դրամի տարբեր տեսակի դեղորայք ու գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, տղամարդը 2020 թ․ հունվարին 11-ին,Երևանի բնակչուհուց մեկ օր ժամանակով օրավարձով վարձակալել է բնակարանը և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր՝ պատճառելով խոշոր չափերի՝ 525.000 ՀՀ դրամի վնաս:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 28-ամյա տղամարդը Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձանգիր ու սոցիալական քարտ՝  մեքենայի տիրոջը պատճառելով 135.000 ՀՀ դրամի վնաս: Հետագայում կեղծել է հափշտակած անձնագիրը, փակցրել իր լուսանկարը, որից հետո ներկայացրել Երևան քաղաքում գործող ՓԲ ընկերություն և կնքել վարկային պայմանագիր, ստացել և խարդախությամբ հափշտակել է 210.000 ՀՀ դրամ։ Նույն օրը վերոնշյալ անձնագրային տվյալները մուտքագրելով համացանցի «Cashme.am» կայքում, առցանց եղանակով կնքել է կեղծ վարկային պայմանագիր, ապա ստացել և խարդախությամբ հափշտակել է 500.000 ՀՀ դրամ՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է  առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը բավարարել է նախկին պատգամավորին պատկանող «Սլավմեդ» ԲԿ–ի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության
Հայցադիմողը պահանջում էր անվավեր ճանաչել նախարարի՝ 2021թ.–ի մայիսի 4–ի հրամանը, որով կասեցվել էր ԲԿ–ին տրված բժշկական օգնության եւ...
Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի...
Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է…
Պալմայում հրաբխի լավան ոչնչացրել է մոտ 600 շենք
Իսպանական Պալմայում հրաբխի լավան արդեն ոչնչացրել է մոտ 600 շենք...
Մեկ օրում բացահայտվել է 50 հանցագործություն, որից 4-ը` նախկինում կատարված
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 27-ից 28-ը...
16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել...
Ամենաշատ