News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես երեկ եմ վերադարձել Վարդենիսից, կրակոցների ինտենսիվությունը պակասել է, բայց վտանգավորության աստիճանը չի թուլանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Երեկ տեսանք, որ գիշերը անօդաչու թռչող սարքեր են խոցվել, որոնք ընկել են բնակավայրերին շատ մոտ: Սա նշանակում է, որ վտանգն ամեն պահի շարունակում է կախված լինել մեր գլխին: Ինչքան էլ ասենք՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե,  չգիտեմ՝ ինչ պայմանավորվածության գնով, ինչքան էլ ասենք, որ սահմանները փորձում ենք պահել, այնուամենայնիվ, ես նորից բարձրացնում եմ սահմանամերձ բնակիչների անվտանգության խնդիրը: Մարիդկ ուզում են ապրել անվտանգ միջավայրում: Մենք շարունակում ենք ունենալ վտանգավոր գոտիներ Հայաստանի սահմանին: Ամեն ինչ բարդել թշնամու վրա, որ թշնամին լկտի է, նենգ է, ինքն է անընդհատ նախահարձակ լինում, բայց մենք պետք է ունենանք պաշտպանության բավարար մակարդակ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը խախտում է Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, Թագուհի Թովմասյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ունի ստացած երաշխիքներ եւ խոստումներ տրված իրեն ու հիմա կրակոցներով, սադրանքներով փորձում է արագացնել խոստումների կատարման ընթացքը: Ես այսպես եմ պատկերացնում: Իսկ թե ինչ պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ կամ Թուրքիայի հետ ինչ հարաբերություններ են եղել, դրանք շատ ավելի աշխարհաքաղաքական մեծ խաղեր են, որտեղ մենք դժվար թե կարողանանք հետաքրքրությունը տեղավորել: Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եթե Ադրբեջանը միայնակ լիներ, շտ ավելի հեշտ կլիներ հաղթահարել այս իրավիճակը:

Դրա համար մենք պետք է պինդ լինենք, կարողանանք շտկել մեր բանակի մեջքը ու դա պետք է անեինք անցած 8 ամիսների ընթացքում: Այլ երկրի զինուժի վրա հույս դնելն ամենաանընդունելին է, մենք պետք է կարողանանք մեր բանակը դարձնել ավելի մարտունակ եւ մեր հույսը մեզ վրա դնենք: Մեզնից լավ որեւէ մեկը մեզ չի պաշտպանելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ