News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունն ու IAR-ը ահազանգում են ևս մեկ տխուր պատմության մասին։ «Ամենատխուր արջը»․ միջազգային մամուլն այսպես է վերնագրել Արմավիր քաղաքում շուրջ 30 տարի բանտարկված կույր արջի պատմությունը։ Ամենահեղինակավոր Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun լրատվամիջոցները գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում ապրող ծեր և կույր Նելսոն արջի մասին, որին նույն վանդակի մեջ այդքան տարի շարունակ պահում է Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունն (IAR) ահազանգում է Հայաստանի Արմավիրի մարզում բանտարկված արջի մասին, որն իսկապես գտնվում է սարսափելի պայմաններում։

Միջազգային IAR-ը գրել է․ «Նելսոնը, հավանաբար, ամենատխուր արջերից է, որին հանդիպել ենք։ Նա այս զարհուրելի վանդակում անցկացրել է 30 երկար տարիներ։ Նրա տերը հրաժարվում է հանձնել նրան՝ պնդելով, որ սիրում է կենդանուն։ Բայց սիրել կենդանուն նշանակում է հոգ տանել նրա մասին, կերակրել և հոգալ նրա կարիքները, չանտեսել նրան և չթողնել նրան օրեր շարունակ առանց սնունդի։ Անզեն աչքով կարելի է տեսնել վանդակի կուտակված կեղտը, որտեղ նա տարիներ շարունակ պտտվում ու պտտվում է՝ փարատելու համար իր ձանձրույթն ու հիասթափությունը։ Ամենավատն այն է, որ խեղճ կենդանին նաև կուրացել է»։

IAR-ը խնդրում է ՀՀ կառավարությանը միջամտել և փրկել կենդանուն։ IAR և FPWC թիմերը պատրաստակամ են անմիջապես օգնել կենդանուն, երբ ստանան նրան փրկելու համաձայնությունը։

Այս պահին Նելսոնն ունի ոչ միայն սիրո խոսքերի, այլև կոնկրետ գործողությունների կարիք։ Նրան անհրաժեշտ է կենդանաբուժական օգնություն և հոգատարություն՝ պարզելու համար արդյոք հնարավոր կլինի վերականգնել նրա տեսողությունը։ Նա ծեր արջ է, թույլ առողջությամբ, ուստի փրկության գործողության ընթացքում պետք է ցուցաբերել առավելույն զգոնություն։ Այդ նպատակով փրկությանը կմասնակցի նաև առանձին կենդանաբույժ, որը նրա հետ կլինի և կհետևի գործընթացին ամբողջ ընթացքում։ Երբ արջն անզգայանա, հնարավոր կլինի գնահատել նրա առողջական վիճակը: Այնուհետև արջը կտեղափոխվի փրկարար կենտրոն, որտեղ նա կգտնվի կարանտինային բաժնում և կանցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները»։

Միջազգային կազմակերպությունն ընդգծում է՝ դեռ ժամանակ կա Նելսոնին ցույց տալու իրական մարդկային սեր և խնամք։

Հիշեցնենք, որ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Ծրագիրն իրականություն է դարձել Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue) ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործության, ինչպես նաև` բազմաթիվ այլ կառույցների ու մարդկանց աջակցության շնորհիվ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է․ ՇՄ նախարար
Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Նախարարը գործընկերնեին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի...
Գիտնականները փսիխոզի զարգացումը կապել են կատուների հետ
3-9 տարի շարունակ գիտնականները հետեւել են 15-30 տարեկան 96 հիվանդների, ովքեր նախկինում դիմել են հոգեբուժական օգնության եւ որոնց մոտ փսիխոզի զարգացման բարձր ռիսկ է եղել...
Խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Կարգավորումներ են առաջարկվում նաև վայրի կենդանիների առք ու վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման կազմակերպման և իրականացման գործընթացում՝ բացառելու համար...
Ճապոնիայում ալիքները 14 մետրանոց սատկած կաշալոտ են ափ նետել
Իշխանությունները որոշում են, թե ինչ անել կաթնասունի դիի հետ..
Երևանում շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ. Դրանցից երկուսը պատրաստ կլինեն այս տարի (վիդեո)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում…
FPWC թիմը փրկել է Ագարակաձորում թակարդի մեջ հայտնված արջին
Ընդգծենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ներառված կենդանատեսակ է եւ ունի հատուկ պահպանության…
Ամենաշատ