News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՄԻՊ–ի  աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որեւէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որեւէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ–ի աշխատակազմից, դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաեւ ցուցաբերել առաջնային օգնություն:

Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Տղամարդու վիճակը ծանր է, նա ստանում է համապատասխան բուժօգնություն։

Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջեւ ինքնահրկիզվել է, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանությունում  նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ