News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման եկու դեպք։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի երկու բնակիչ  Արաբկիրի բաժին են բերել ինքնաձիգներ, այդ թվում՝ «Կալաշնիկովի», ինչպես և ինքնաձիգի փամփուշտներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նուբարաշենի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Երևանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններում։ Մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Մասիսում՝ տարբեր տեսակի հրացանների և ռազմամաթերքի, իսկ Արարատի բաժնում՝ ատրճանակի։ Տարբեր տեսակի հրացանների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Չարենցավանի և Մուշի բաժիններում՝ շնորհիվ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման հետաքննիչների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի համայնքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղի բնակիչներից մեկը՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։

Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ