News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված նյութերի, փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ «Բարձրավոլտ էլեկտական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից անտառապատման պայմանագրային պարտավորությունների կատարման ոլորտում, որի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին կնքվել է անտառային հողերի սերվիտուտի 11 պայմանագիր՝ 1 տարի ժամկետով: Համաձայն այդ պայմանագրերի՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 2017թ.-ի մայիսի 17-ին:

Նշված պայմանագրերով «Լալվարի անտառտնտեսության» Ծաղկաշատի անտառպետության տարածքում «ԲԷՑ» ՓԲԸ-ին տրամադրվել է 0,76295 հա ընդհանուր մակերեսով անտառային տարածք՝ «Օդային գծերի փոխարինում» ծրագրի իրականացման շրջանակներում հենարանների տեղակայման համար նախատեսված մոտեցման ճանապարհների կառուցման, էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման և դրանց հետագա շահագործման նպատակով: Դրա դիմաց ընկերությունը պարտավորվել է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության 2007թ.-ի օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ հաստատված կարգով ներկայացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի վերականգնման ծրագիր՝ ներառյալ օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և ժամանակացույցը:

 «ԲԷՑ» ՓԲԸ-ի պատվերով կազմվել է Վահագնի անտառպետությունում տրամադրված 1.6 հա տարածքը անտառապատելու վերաբերյալ աշխատանքային նախագիծ, որով անտառապատման և ցանկապատման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 12.912.000 ՀՀ դրամ և որի վերաբերյալ Եղեգնուտի անտառտնտեսության կողմից ընդհանուր առմամբ առարկություններ կամ դիտողություններ չեն ներկայացվել:

 Պարզվել է, սակայն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից 2018-2020թթ.-ին ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում, չնայած ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են ուժը կորցրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացության հիման վրա, կնքված պայմանագրերով ընկերության վրա անտառապատման ծրագիր իրականացնելու որևէ պարտավորություն չի դրվել, կողմերի համար չեն սահմանվել ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելու, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելու դեպքում աշխատանքները դադարեցնելու և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը հատուցելու և վերականգնելու պարտավորություն: Արդյունքում 1.6 հա հողամասի վրա 12.912.003 ՀՀ դրամի չափով անտառապատման աշխատանքներ չեն իրականացվել և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը չի հատուցվել՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:  

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հարսնաքար» -ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը. ՔԿ
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2015թ. օգոստոսից աշխատելով Ռ.Հայրապետյանի ընտանիքին պատկանող և վերջինիս որդու…
Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին...
Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործության դեպք. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 16-ից 17-ը…
20-ամյա երիտասարդը ստել էր, թե իրեն դանակահարել են «Հարսնաքարի» տարածքում. դանակահարողը ներկայացել է
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է սեպտեմբերի 16-ին դանակահարվել 20-ամյա Արման...
Թալինի ոստիկանները Երևան-Գյումրի ճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում կրակոցներ արձակողին հրավիրել են ոստիկանություն
Նշված վայր ժամանած ոստիկանները ճանապարհից բավականին հեռավորության վրա նկատել են այդ քաղաքացուն, ով եղել է որսորդական հրացանով, ապա նրան...
Քանաքեռում բախվել են Opel Astra-ն ու Volkswagen Passat-ը. վերջինս բախվել է ծառին, կան վիրավորներ (ֆոտո)
Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ