Apple-ը պատենտավորել է դիսփլեյի մեջ սենսորները տեղակայելու տեխնոլոգիա, գրում է Forbes-ը: Դրա շնորհիվ ընկերությունը կկարողանա տեղադրել տեսախցիկ, լուսավորության սենսորներ, մատնահետքի եւ էկրանի ապակուց դեմքերը ճանաչելու սենսորներ:
Պատենտում նշված է, որ iPhone-ը կարող է ուղղորդված կերպով ընդունել լույսը, որն անցնում է էկրանով: Դրա համար տեսախցիկների եւ սենսորների շրջանում կնվազի պիքսելների տեղակայման խտությունը:
Այդ տեխնոլոգիան թույլ կտա ամբողջությամբ ազատվել «ճակատային ծածկից» սմարթֆոնի դիսփլեյի վրա եւ մեծացնել դրա աշխատանքային շրջանը: