News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում ծառայության ղեկավար պաշտոններ զնաղեցնողներին պարգեւատրելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ,

6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու

վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի

կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի

N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի»:

Նշենք, որ խոսքը 61 պաշտոնյաների մասին է: Նրանց անուններին եւ պարգեւատրման չափերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

https://e-gov.am/u_files/file/decrees/varch/2021/07/766_1%20(1).pdf

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ