News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է վարչապետ Ռոման Գոլովչենկոյին Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայային ուղարկել մի քանի տուփ թխվածքաբլիթով ծանրոց:

«Լսեք, ես առաջին տարին չէ, որ նախագահ եմ աշխատում, ես լավ գիտեմ Ամերիկայի երկու նախկին նախագահներին, անգամ՝ երեքին: Մենք պաշտոնապես նրանց հետ որեւէ կապ չենք ունեցել, սակայն ես նրանց շատ լավ գիտեմ, ես գիտեմ՝ ինչպես են անցկացվում այդ միջոցառումները. պետք է հանդիպել, լուսանկարվել եւ տալ թխվածքաբլիթ: Դե, փառք Աստծո: Եթե այնտեղ իսկապես խնդիրներ կան՝ կապված թխվածքաբլիթների հետ, Ռոման, պետք է մի քանի տուփ ուղարկել»,-հեգնանքով ասել է Լուկաշենկոն հանրապետության վարչապետի հետ խոսելից:

«Կուղարկենք»,-պատասխանել է Գոլովչենկոն:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպել է Տիխանովսկայայի հետ: Ընդդիմադիր քաղաքական գործիչն իր հերթին հայտարարել է, որ կոչ է արել Բայդենին օգնել դարձնել հանրապետությունը «ոչ բռնի կերպով ժողովրդավարությանն անցում կատարող» օրինակ: Նա նաեւ պատմել է, որ հանդիպումից հետո Բայդենը վերադարձել է եւ տվել նրան թխվածքաբլիթներ Սպիտակ տնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ