News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որի համաձայն՝ Կոնգրեսի համալիրի պահպանության, ինչպես նաեւ Աֆղանստանում գործողության ժամանակ ամերիկյան զինված ուժերին օգնած աֆղանստանցիների տեղափոխման համար հատկացվելու են դաշնային միջոցներ՝ 2,1 մլրդ դոլարի չափով, տեղեկացվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Ըստ նոր օրենքի՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի ծախսերի համար հատկացվելու է 521 մլն դոլար, ենթակառուցվածքի արդիականացմանհամար՝ 300 մլն, իսկ Կապիտոլիումի ոստիկանության աշխատավարձի եւ ընդհանուր ծախսերի համար՝ 70 մլն դոլար։ Ընդհանուր գումարը կազմել է 2,1 մլրդ դոլար։

«Նախագահը ստորագրել է օրենք «Լրացուցիչ հատկացումների մասին անվտանգության արտակարգ միջոցների համար», որը վերաբերում է լրացուցիչ արտակարգ ֆինանսավորմանը 2021 ֆինանսական տարում՝ հունվարի 6-ի խռովության հետեւանքները վերացնելու, Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ կապված պահանջմունքների եւ Կապիտոլիումի համալիրի ծախսերի նպատակով՝ COVID-19 հավարակի պատճառով»,- ասվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ