News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

COVID-19-ի «դելտա» տեսակը ստիպում է փոխել կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները, ասել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները՝ կոչ անելով, որպեսզի պարտադիր պատվաստվեն բուժաշխատողները եւ վերադառնան դիմակներ կրելու ռեժիմին, տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ներքին օգտագործման փաստաթղթում ասվում է, որ այդ տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում եւ հիմա գերակշռող է ամբողջ աշխարհում, նույնքան վարակիչ է, որքան ջրծաղիկը, եւ անհամեմատ ավելի վարակիչ է, քան սովորական մրսածությունը կամ գրիպը։ Այն կարող է փոխանցվել անգամ պատվաստված մարդկանց եւ շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսի ավելի վաղ հայտնաբերված շտամները։

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հիվանդության այդ տարբերակը  նոր մոտեցում է պահանջում, որպեսզի հասարակությունը կարողանա հասկանալ վտանգը, ինչպես նաեւ պարզաբանել, որ չպատվաստված մարդիկ ավելի քան 10 անգամ ավելի հաճախ են հիվանդանում կամ մահանում, ի տարբերություն նրանցից, ովքեր պատվաստվել են։

Ավելի վաղ ԱՄՆ առողջապահության նախարարության դաշնային գործակալությունը հրապարակել էր հետազոտության տվյալներ Մասաչուսեթսում հիվանդության բռնկման մասին, որում ասվում էր, որ վարակվածների երեք քառորդը լրիվ պատվաստված է եղել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ