News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կներդրվի տնտեսվարողների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ:

Հայաստանի իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել սեղմված բնական եւ հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքերի տեղադրման ոլորտով:

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի սեղմված բնական եւ հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը:

Այս մասին որոշման նախագիծը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել: Ի դեպ, գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում:

Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ