News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դաշնային օկրուգային դատարանը վճիռ է կայացրել առգրավել ավելի վաղ կալանավորված լցանավը, որը նավթամթերքներ էր մատակարարում Հյուսիսային Կորեային՝ շրջանցելով ԱՄՆ եւ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած հայտարարությունում։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Courageous լցանավը, որի ջրատարողությունը կազմում է 2 734 տոննա, այն ձեռք բերելու ժամանակ գործի է դրել ԱՄՆ բանկերը, որոնց այդ մասին տեղեկացված չի եղել։

Նավի տերը Սինգապուրի քաղաքացի է, որը մասնակից է այդ նավով մոտ 1,5 մլն դոլար արժողությամբ նավթի քանակություն տեղափոխելու գործին։ Նրան ներկայացվել են փողեր լվանալու եւ պատժամիջոցների խախտման վերաբերյալ գործարքի մեղադրանքներ։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։

Լցանավը ԱՄՆ հարցապնդմամբ կալանավորվել է 2020թ. մարտին կամբոջական իշխանությունների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ