News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է Apple կորպորացիային՝ նրա հետ վեճում պաշտպանելով Fortnite տեսախաղը ստեղծողին՝ Epic Games  ընկերությանը՝ Թվիթերի իր պաշտոնական էջում։

«Apple-ի App Store խանութի միջնորդավճարը դե ֆակտո դարձել է ինտերնետի գլոբալ հարկ։ Epic-ը իրավացի է»,- ասել է Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարը։ Գիտնականն ավելացրել է, որ «արդարացի կլիներ թույլ տալ խաղը ստեղծողներին օգտագործել սեփական վճարային մեխանիզմները, հատկապես գնումներ կատարելու համար իրենց իսկ սեփական հավելվածներում»։

Անցած տարվա օգոստոսին Epic Games-ը հակամենաշնորհային հայց էր ներկայացրել Apple կորպորացիայի դեմ այն բանից հետո, երբ Fortnite-ի թարմացված տարբերակը վճարման ներկառուցված մեխանիզմով հեռացվել էր App Store-ի կատալոգից։ Apple-ի կարծիքով՝ խաղը թույլ էր տալիս շրջանցել իր սեփական վճարային մեխանիզմը, որում նախատեսված է միջնորդավճար մինչեւ 30 տոկոսի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ