News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է մտցրել Կուբայի ոստիկանության եւ նրա երկու պետերի դեմ կղզում կոմունիստական կառավարության դեմ վերջերս տեղի ունեցած բողոքներից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ կուբացի առաջնորդների հետ ուրբաթ օրվա հանդիպման սկզբում ասել է, որ կմտցվեն նոր պատժամիջոցներ, «եթե տեղի չունենան ինչ-որ արմատական փոփոխություններ Կուբայում»։

«Մենք լսում ենք կոչեր, որ հնչում են կղզուց։ Միացյալ Նահանգները համաձայնեցված գործողություններ են ձեռնարկում, որպեսզի աջակցեն կուբացի ժողովրդին»,- ասել է Բայդենը։

Նախագահը նաեւ ասել է, որ հանձնարարել է ֆինանսների նախարարությանը եւ պետդեպարտամենտին մեկ ամսվա ընթացքում իրեն ներկայացնել զեկույց այն մասին, թե ինչպես թույլ տալ ամերիկացիներին դրամական փոխանցումներ կատարել կուբացիներին այնպես, որպեսզի Կուբայի կառավարությունը շահ չստանա դրանից։

Ավելի վաղ, ուրբաթ օրը ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Կուբայի դեմ պատժամիջոցների մասին՝ ասելով, որ դրանք «Կուբայում խաղաղ, դեմոկրատամետ բողոքների ճնշման արձագանքն են, որոնք սկսվել էին հուլիսի 11-ին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ