News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ճերմակյանի գլխավորությամբ։  Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատավածի մասին բացատրություն տալու։

Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իրենց շենքում վայր է ընկել։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանությունը՝ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի և Էրեբունու բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, համատեղ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ից 03։30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պողոտայի 57 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գ․ Գալստյանի և Երևանի բնակիչ 31-ամյա Հարություն Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջինս դեռևս չպարզված հրազենից կրակել է Գ․ Գալստյանի ուղղությանբ, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։

Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հ․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվելու են ոստիկանության Էրեբունու բաժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը հաղորդում է ներկայացրել, որ ոստիկանության գեներալ-մայորն իրեն սպառնացել է սպանել
Գեներալ-մայորն ինքնակամ ներկայացել է բաժին…
Ձերբակալվել է «օրենքով գող» Տոլիկ Նոգինսկին․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ Միներալնիե Վոդի է եկել բուժման նպատակով։
Մեքսիկական դատարանը 28 տարվա ազատազրկման է դատապարտել «Խուարես» թմրակարտելի պարագլխին
Վերջին տարիներին 58-ամյա Ֆուենտեսը գտնվում էր Պուենտե Գրանդեում խիստ ռեժիմի բանտում․․․
Ոստիկանները մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից զինված ուսանողի են բերման ենթարկել
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք...
Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են
Հայտնաբերվել է մեթամֆետամինով լցված 12 փաթեթ...
54-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել ընկերոջը
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին …
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ