News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, պատերազմում զոհվածի հայր Գեղամ  Նազարյանը:

«Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով եւ Ձեր թույլտվությամբ  երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։

Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։

Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը՝ սերունդների համար: Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը, որ նոր պատերազմ չլինի ու նորից տղերք չզոհվեն: Ես գնում եմ պայքարելու։

Ես չեմ լինելու կոնյունկտուրային պատգամավոր, որը պետք է պահպանի համընդհանուր պառլամենտարիզմի կանոնները: Չեմ լինելու ստվերային գործարքների մաս: Պայքարելու եմ, բացառելով իրավիճակին հարմարվելու որեւէ տարբերակ: 

«Այլընտրանքային նախագծեր խմբի» շրջանակներում մենք աշխատում ենք մի շարք հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների վրա, որոնք կներկայացվեն առաջին հերթին Ձեզ՝ ինձ հարազատ ընտանիքներ, իմ քույրեր եւ եղբայրներ։ Դրանք սեպտեմբերից դառնալու են հանրային օրակարգի մաս։

«Ճշմարտություն սերունդների համար»  նախաձեռնության շրջանակներում, ինչպես եւ խոստացել էի, գործարկվելու է մեր տղերքին, մեր հերոսներին ու մեզ համախմբող հարթակը՝ www.imheros.xn--am--wde9n

Պատերազմից տասն ամիսն անց դարձյալ մեր երկրում հանգիստ չէ, դարձյալ մեր սահմանին կրակում են ու դարձյալ մենք տալիս ենք  զոհեր։ Մեր տղերքը զոհվում են, քանի որ «արժանապատիվ խաղաղության» գաղափարը մենք չկարողացանք հասանելի դարձնել ամբողջ ժողովրդին։ Ուրեմն մեր պայքարը շարունակվում է, ուրեմն մենք պետք է ունենանք մի իշխանություն, որը կապահովի արժանապատիվ խաղաղություն ու որը սահմանային մարտերի ժամանակ քեֆ ու ուրախություն չի անի»,-ասվում է հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ