
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին դատապարտել է Թուրքիայում քրդական ընտանիքի սպանությունը, հաղորդում է Kurdistan24-ը:
«Խորապես ցավում եմ Թուրքիայի Քոնիա նահանգում քրդական ընտանիքի վրա հարձակումը: Խորին ցավակցություն եմ հայտնում իմ կառավարության անունից եւ ակնկալում, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Տարածաշրջանի նախագահ Նեչիրվան Բարզանին եւս դատապարտել է հարձակումը: