News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերն օգնություն են ցուցաբերում Իսրայելի նավթամթերքներով տանկերին, որը գրոհի էր ենթարկվել Օմանի ափերի մոտ: Նավը, ամենայն հավանականությամբ, խոցվել էր անօդաչու թռչող սարքի հարվածից, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հայտարարությունը:

Լիբերիայի դրոշի ներքո The Mercer Street նավին, որը պատկանում է Ճապոնիային, այժմ ուղեկցում է USS Ronald Reagan ավիակիրը, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ ռազմածովային ուժերի պայթուցիկ նյութերի մասնագետները գտնվում են նավի վրա՝ համոզվելու, որ անձնակազմի համար վտանգ չկա, եւ պատրաստ են օգնել հարձակման հետաքննությանը»,- հայտարարել է Կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է ամերիկյան ռազմական գործողությունները Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում:

Հետախուզական տեղեկություններին ծանոթ ամերիկյան եւ եվրոպական աղբյուրները հայտնել են, որ միջադեպի իրենց հիմնական կասկածյալն Իրանն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ