News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թունիսի անվտանգության ուժերն այսօր ձերբակալել են խորհրդարանի անդամին իր տանը, հայտնել է նրա կինը այն բանից հետո, երբ նա Facebook-ում քննադատել է նախագահ Քաիս Սաիդին եւ նրա կողմից իշխանության զավթումը պետական ​​հեղաշրջում է անվանել: Այս մասին հայտնում է MEMO պարբերականը:

Յասին Այարին, ով խորհրդարանում փոքր կուսակցություն է ներկայացնում, կիրակի օրը քննադատել էր Սաիդին, ով մեկ ամսով սառեցրել է խորհրդարանը եւ հայտարերել, որ ստանձնում է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը:

Սաիդը կիրառել է Սահմանադրության 80-րդ հոդվածը՝ կառավարությունն ու դատական ​​իշխանությունը լիովին վերահսկողության տակ առնելու համար, ինչը, շատերի կարծիքով, հեղաշրջում էր, որը սատարում էին Պարսից ծոցի այն նույն երկրները, որոնք աջակցեցին Եգիպտոսի 2013 թվականի հեղաշրջմանը դեմոկրատական ​​ճանապարհով ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ