News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ռազմավարական մայրուղու բացումը  Լիբիայի ափին, որի շնորհիվ երկրի արեւելյան եւ արեւմտյան հատվածները կրկին կկապվեն, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակի հաղորդագրությունը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է 2021 թվականի հուլիսի 30-ից Լիբիայում ափամերձ ճանապարհի բացումը ՄԱԿ-ի աջակցության առաքելության (UNSMIL) աջակցությամբ: Սա կարեւոր եւ երկար սպասված իրադարձություն է Լիբիայի ժողովրդի համար»,-ասվում է ուղերձում:

Գուտերեշը կրկնել է Լիբիայի հակամարտության բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ նպաստել հրադադարի համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաեւ երկրում ընտրությունների անցկացմանը, որոնք նախատեսված են այս տարվա դեկտեմբերի 24 -ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ