News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ապացուցե՛ք այդ ամենը. 7 տարի էր հասնում, 3 տարի էր հասնում՝ ահդ ժամանակ մեղավորները թող գնային, տուժեին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սամվել Դանիելյանը:

«Մեղադրանքների կետերի մեջ կար ռեակտիվների հետ կապված խնդիր, արյան պարկերի հետ կապված խնդիր: Կպատկերացնե՞ք՝, եթե մենք այդ գերծախսը չտայինք և պատերազմի ժամանակ արյան պարկեր չունենայինք և Վիրահայոց մեր գաղութները չկարողանային ժամանակին օգնության հասնել, ինչի առաջ կկանգնեինք մենք: Կամ մենք ունենք լաբորատորիաներ, որոնք որ աշխատում են ժամանակակից ամենալավ մեքենաներով և այդ մեքենաներով մենք չենք կարող բելառուսական ռեակտիվ օգտագործել և ստանալ ստույգ պատասխան: Սա անթույլատրելի կլիներ, և այդ պատասխանը նույնպես անհավանական կարող էր լինել: Սրանք այն հիմնական կռվաններն են, որ առաջարկվել են մեր հիմնական մեղադրանքների մեջ: Կուզենամ սա համարել աշխատանքային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն աշխատանքային պայմաններում: Մեզ համար առանց որևէ հաստատման, ապացուցման հրատարակել, հետո վերջում մեկ տողով գրել անմեղության կանխավարկածի հասկացողությունը, բոլորովին չի տեղավորվում որևէ միջազգային իրավական..., եթե տրվում է Արյունաբանական կենտրոնի անունը, արդեն այն արատավորվում է: Ապացուցե՛ք այդ ամենը. 7 տարի էր հասնում, 3 տարի էր հասնում՝ այդ ժամանակ մեղավորները թող գնային, տուժեին: Բայց ոչ մերկապարանոց հայտարարությունները հանրայնացնել, հետո մենք ստիպված լինենք սա մերժել կամ ժխտել«,-ասաց նա:

Նա ասաց, որ իրենք պահելու ոչինչ չունեն, թափանցիկ է հիմնարկը աշխատում և մենք ստուգողների կարիք էլ չունեն, որովհետև անընդմեջ գալիս եւ ստուգում են:

«Երեկ աշխատանքից տուն էի գնում և ուրախացրին, որ երկուշաբթի օրվանից մի կազմակերպություն պիտի նստի մեր հիմնարկում, որ նորից մեր հանցագործությունները կարողանա կանխարգելել: Նախագահը մրցանակներ էր հանձնում, սպասում էի, թե Մարգարիտայի, Անդրադրանիկի, Մարինեի կամ Սամվելի հերթը երբ է գալու: Չկային նրանք ուղղակի: Արյունը ամբողջ ծավալով, գիշեր-ցերեկ աշխատելով որտեղի՞ց էինք մենք տանում, որտեղի՞ց բերում, Վրաստանի սահմանը ինչպես էր հաղթահարվում՝ որևէ մեկի խնդիրը եղա՞վ սա, ո΄չ: Մենք սեփական ուժերով, վստահ լինելով, որ կատարում ենք հայրենասիրական մեր պարտքը, սիրով և ուրախությամբ այս ամենը արել ենք, և գովասանագիրը այսպես ստանալը շատ վիրավորական էր»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:

Տպել
Ամենաշատ