News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները, որտեղ այժմ անցկացվում են ամառային օլիմպիական խաղերը, վերջին մեկ օրվա ընթացքում հաստատել են կորոնավիրուսով վարակման 12.342 դեպք, ինչը հերթական հակառեկորդն է դարձել, հայտնում է Kyodo-ն:

Չորեքշաբթի օրը գրանցվել էր վարակման 9.576 դեպք, հինգշաբթի՝ 10.699, ուրբաթ՝ 1.743:

Շաբաթ օրը Տոկիոյում եւս թարմացվեց վարակվածների թվի ամենօրյա հակառեկորդը՝ 4 058: Մինչ այդ, Ճապոնիայի մայրաքաղաքում առավելագույն թիվը գրանցվել էր հինգշաբթի՝ 3 865 դեպք:

Ճապոնական իշխանությունները դեպքերի թվի նման աճը բացատրում են կորոնավիրուսի դելտայի շտամի տարածմամբ, ինչպես նաեւ նշում են վարակվածների մեջ երիտասարդների գերակշռող թիվը՝ դա կապելով տարեց բնակչության ակտիվ պատվաստումների հետ:

Հուլիսի 30 -ին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտնել է, որ խաղերը չի համարում վարակի տարածման աղբյուր, քանի որ, ըստ նրա, կազմակերպիչները զգուշավոր միջոցներ են ձեռնարկել՝ երկիր ժամանող օտարերկրացիներին տեղի բնակիչների հետ խաչվել թույլ չտալու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ