News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ահրվեյլեր շրջանի իշխանություններն անտեսել են հողային գերատեսչության՝ ջրհեղեղի մասին նախազգուշացումները: Հուլիսի 14-ի իրադարձությունները մանրամասն կվերլուծվեն, ասել է Ռայնլանդ-Պֆալցի ներքին գործերի նախարարության ղեկավարը: Հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ հայտարարության՝ արդեն հուլիսի 14-ի կեսօրին հողային գերատեսչությունը նախազգուշացրել էր Ար գետում ջրի մակարդակի՝ նախորդ 3.7 մետր առավելագույն նշագծի գերազանցման մասին: Նույն օրը երեկոյան գերատսչությունը սպառնալիքի մասին զգուշացնող էլ. նամակներ էր ուղարկել: Մասնավորապես, ժամը 21.30-ի սահմաններում այն ​​նախազգուշացրել է Արեում ջրի՝ մինչեւ 7 մետր սպասվող մակարդակի մասին, սակայն Ահրվեյլեր շրջանի իշխանությունները ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել:

Իր հերթին, արտակարգ իրավիճակների հետազոտող Ֆրենկ Ռոզելիբը հայտարարել է, որ Ահրվեյլերում ջրհեղեղի վտանգի մասին վաղ նախազգուշացում չի եղել:

Ավելի քան երկու շաբաթ առաջ Գերմանիայի արեւմուտքում հորդառատ անձրեւների պատճառով սկսված ավերիչ ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն 182 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ