News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Այս մասին հայտնում են ՄԻՊ ֆեսյբուքյան էջում:

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները կապված ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի և սարատեղի բնակավայրի, Սոթք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումներ հետ:

Այցի սկզբում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց քաղաքում տեղի ունեցող կարևոր աշխատանքները, ինչպես նաև նրա հետ միասին տեղի ունեցան հանդիպումներ բնակիչների հետ:

Այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ