News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում սկսվել է բնակչության շրջանում հատուկ էլեկտրոնային կուպոնների բաշխումը, որոնք կոչված են խթանել սպառումը, հաղորդում է ТАСС-ը:

Վարչական շրջանի 18 տարեկանից բարձր բոլոր մշտական բնակիչները կստանան 645 դոլարի չափով էլեկտրոնային կուպոն: Սակայն այդ գումարները չի կարելի ծախսել Հոնկոնգի սահմաններից դուրս, ինչպես նաեւ օգտագործել տուգանքներն ու կոմունալ ծառայությունների վճարները մարելու համար:

Կուպոնները նախատեսված են ներքին սպառումը խթանելու համար, մասնավորապես, տեղի առեւտրի կետերում եւ սուպերմարկետներում գնումների դիմաց, սրճարաններում եւ ռեստորաններում հաշիվները, գեղեցկության սրահների եւ հասարակական տրանսպորտով ուղեւորությունների ծախսերը մարելու համար:

Դեռեւս փետրվարին ընդունված ծրագիրը բյուջեի կտրվածքով կարժենա 4,64 միլիարդ դոլար եւ կխթանի ինչպես սպառումն, այնպես էլ էլեկտրոնային վճարման միջոցները կիրառելու ընդլայնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել