News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին  shamshyan.com-ը

Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գւտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ավագյանը:

Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ն. Ավագյանը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, իր վարած կվադրոցիկլով բախվել է «Վիլլաձոր» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներ է ստացել և  «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանանոց:   Դեպքի վայրում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշը օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարված կվադրոցիկլը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կվադրոցիկլը պատկանում է Երևանի բնակիչ, 56-ամյա Գեղամ Խաչատրյանին:

Տպել
Ամենաշատ