News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը  02:00-ի սահմաններում Երևան-Սևան իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանի վարած  Jinbei մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Համլետ Խանզադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով  Jinbei-ը կողաշրջվել է: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության ավտոմեքենա և Տավուշի մարզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին՝ Բերդ քաղաքի բնակիչ,  60-ամյա Սուսաննա Գևորգյանին տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը: Կողաշրջման հետևանքով Ս. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ նրա քույրը՝ 62 ամյա Սվետլանա Գևորգյանը, ով նույնպես եղել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած  Սևանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանից դուրս է եկել և չթույլատրելի հատվածով հատել է ճանապարհը, վթարային իրավիճակ է ստեղծել վարորդների համար, ապա բախվել շտապօգնության ավտոմեքենային:

Շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած,  վարորդը պահպանել է  ճանապարհային երթևեկության  անվտագության կանոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» նիստը դռնփակ է ընթանում. լրագրողներին ներս չթողեցին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի...
«Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց բոլորը հավասար են օրենքի առջեւ». Աշոտ Փաշինյան
Ես այդ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, բայց ոչ տիկին Գայանեի հետ: Շատ փոխադարձ հարգանքով խոսակցություն է  եղել...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք. ՁՊՎ-ից փախուստ, ինքնիրավչություն, ընտանեկան բռնություն
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի...
Գեղարքունիքում տղամարդը սպառնացել է 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին․ Shamshyan.com
Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին…
2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ.. օձերի մասին երկու օրում 14 ահազանգ է ստացվել
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են...
Հրդեհ Բյուրեղավանի հանրակացարանում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական...
Ամենաշատ