News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

ԳԴՀ կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու դեպքում «Հյուսիսային հոսք-2» գազատարն օգտագործելու կապակցությամբ, հաղորդում է Deutsche Welle-ը:

Լաշեթն ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է առաջնահերթություն լինեն Գերմանիայի արտաքին քաղաքականությունում:

«Եթե Ռուսաստանը կրկին դրսեւորի ագրեսիվ վարքագիծ Ուկրաինայի նկատմամբ, ապա Գերմանիան կձեռնարկի միջոցներ ազգային մակարդակում, ինչպես նաեւ կներկայանա՝ ի աջակցություն պատժամիջոցների սահմանման Եվրամիության մակարդակում»,-հայտարարել է նա:

Հուլիսի 21-ին Բեռլինն ու Վաշինգտոնը հայտարարել են, որ կնքել են համաձայնագիր, որում Գերմանիան պարտավորվել է միջոցներ ձեռնարկել, եթե Կրեմլը փորձի օգտագործել էներգակիրները՝ որպես զենք Ուկրաինայի դեմ, կամ ագրեսիա դրսեւորի Ուկրաինայի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ