News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Հաթիբզադեն հերքել է մեղադրանքները, որ Թեհրանը ներքաշված է Օմանի ափերի մոտ իսրայելական ընկերության կողմից կառավարվող նավթամթերքով լցանավի վրա հարձակման գործում, հաղորդում է Tasnim-ը:

«Իսրայելը պետք է դադարի այդ անհիմն մեղադրանքները: Մենք դատապարտում ենք Իրանի դեմ արվող այդպիսի հայտարարությունները: Դա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելն առաջ է քաշում այդպիսի մեղադրանքներ»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը չի հայտնվի սիոնական ռեժիմի ծուղակում, որն ապրում է իր կյանքի դառն օրերը:

Հինգշաբթի Mercer Street ճապոնական լցանավը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում: Իսրայելի ԱԳՆ-ն պնդել է, որ հարձակման հետեւում կանգնած է իրանական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ