News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2021 թվականին Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են տեղի ունենալ սադրանքներ արտաքին ուժերի կողմից, հայտարարել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է Lenta.ru-ն:

Մանրամասները չեն հաղորդվում, Նարիշկինը միայն նշել է, որ ընդդիմադիրները «պատրաստվում են ամբողջ հունով»:

Ինչպես հաջողվել է պարզել ռուսական հետախուզությանը, սադրանքները նախապատրաստվում են նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ 2024 թվականին: Հետախուզության ծառայությունը նախազգուշացրել է բոլոր անհրաժեշտ հատուկ ծառայություններին եւ գիտի՝ «որ կետերում են դրանք տեղի ունենալու», ասել է արտաքին հետախուզության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ