News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարեւորում եմ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բազմաթիվ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ու հարաբերություններում առկա մեծ ներուժը կնպաստեն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության։

Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ձեւավորված փոխադարձ հարգանքն ու վստահությունը խարսխված են մարդասիրական ու ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա։ Շվեյցարահայ ակտիվ համայնքը կարեւոր դեր է խաղում մեր երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման։ Հակամարտությունից տուժած բնակչությանը Շվեյցարիայի տրամադրած օգնությունը Ձեր երկրի դավանած մարդասիրական սկզբունքների եւս մեկ առհավատչյան է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ